«Այս գիշերն իմ կյանքում ամենածանրն է եղել». Արայիկ Հարությունյան
«Երեկվա համաձայնագրի ստորագրությունը եղել է հարկադրաբար»,- նշեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, հավելելով, որ այդ ամենն ունի իր ռազմական պատճառները։ Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում` 2-3 կիլոմետր հեռավորության վրա: Ըստ նախագահի` եթե շարունակվեին այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք պիտի կորցնեինք ամբողջ Արցախը։ Ունենայինք շատ ավելի զոհեր, քանի որ արդեն մարտական գործողությունները տեղափոխվելով ինչ-որ տեղ մեր առաջնագծի ամենաթիկունք, անդառնալի հետևանքներ կունենայինք։
– Հակառակորդը ԱԹՍ- ների նոր խմբաքանակ է ստացել, որը մեզ մեծ կորուստներ պատճառեց, և բոլորս ենք պատասխան տալու դրա համար, ասաց պարոն Հարությունյանը։
Զորքը, նրա փոխանցմամբ, հյուծված էր, բայց դիմադրում էր ութ պետության զինված ուժերի դեմ։ Կան փաստեր։
– Ստիպված էինք, մենք կյանքեր փրկեցինք,- ասաց Արայիկ Հարությունյանն ու հավելեց, որ իր կոչերը այսքան ժամանակ տեղ չեն հասել, Շուշիի մասնակի վերահսկողությունը կորել է նոյեմբերի 5-ին, ամբողջությամբ` 7-ին։
Արցախի նախագահի պնդմամբ, քայլի չգնալու դեպքում, Արցախն ամբողջությամբ կկորեր։ Նա կատարել է կոնսուլտացիաներ Արցախի քաղաքական գործիչների հետ, ունեցել հեռախոսազրույցներ։
Արայիկ Հարությունյանը կոչ է անում համախմբվել` երազած հայրենիքը ստեղծելու համար։
Սիմոն Հովհաննիսյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: