Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը

Օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, մասնավորապես, Ստեփանակերտը։

Հատկապես ցերեկվա ժամերին հեռահար հրթիռներով 10-ից ավելի անգամ հրթիռակոծվել է քաղաքը։

Թիրախակետում, ինչպես միշտ, քաղաքացիական ենթակառուցվածքներն են, մայրաքաղաքի կոմունիկացիոն համակարգերն ու բազմաբնակարան շենքերը, բնակելի թաղամասերի, անգամ`Ս.Շահումյանի անվան օղակաձև զբոսայգին։

Քաղաքում ավերածությունները շատ են։ Տուժածներ չկան։

Նշենք, որ հրթիռակոծված թաղամասերում ռազմական որևէ օբյեկտ չկա։

ԱՀ ԱԻՊԾ

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: