Սահմանային իրավիճակը նոյեմբերի 8-ի դրությամբ

Սահմանային իրավիճակը նոյեմբերի 8-ի դրությամբ

«Սահմանային իրավիճակը շարունակում է մնալ լարված։ Երեկ գիշերը և այսօր ամբողջ օրվա ընթացքում ռազմաճակաֆի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանն ասուլիսի ժամանակ և ավելի կոնկրետացնելով հավելեց, որ
Մարտունու ուղղությամբ թեթև հաջողությունից հետո թշնամին հետ է շպրտվել կրելով զգալի կորուստներ։ Շուշիի հարակից տարացքներում, պարիսպների տակ, Շուշի տանող ճանապարհների վրա մարտերը ողջ օրվա ընթացքում եղել են սաստիկ։ Այս պահին էլ որոշակի մարտեր ընքանում են, սակայն ցածր ինտենսիվությամբ։
Սաստիկ է եղել Բերձորի ուղղությամբ. թշնամական ուժերը փորձել են ճեղքել պաշտպանությունը և ըստ երևույթին հասնել Շուշի, բայց մեծ կորուստներով փախուստի են դիմել։
«Մեր զորքերը կռվում են անձնուրաց, մեր հրամանատարները` խախտելով ռազմական տրամաբանությունը, իրենց զինվորների կողքին կռվում են մինչև վերջին բնագիծը»,- նշեց ՊՆ ներկայացուցիչը։
Սերյան Օհանյանի վիրավորման լուրը կեղծ է, ևս մեկ անգամ փաստեց նա, ու հավելեց, որ Շուշիի ազատագրող լեգենդար հրամանատարը այսօր դարձել է Շուշին պաշտպանող լեգենդ։

Սիմոն Հովհաննիսյան