«Մենք մինչև վերջ պիտի դիմադրենք, մենք հաղթելու ենք, որովհետև մենք մեր տունն ենք պահում, մենք մեր տեսակն ենք պահում». Արծրուն Հովհաննիսյան

«Ռազմաճակատում ընթանում են մարտեր, որոնք չեն դադարում, մասնավորապես Շուշիի հարակից շրջաններում թշնամուն հաջողվել է առաջխաղացում ունենալ»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ժամանակ։ Նա հավելում է, որ հակառակորդը նոր ուժեր է կենտրոնացնում, սակայն մեր ուժերը ծանր մարտերի արդյունքում դիմադրություն են ցույց տալիս և մեծ կորուստներ պատճառում։ Շուշի տանող ճանապարհները նույնպես լարված են, մասնավորապես Քարինտակում և այլն։ Մարտունիում հակառակորդը օգտագործել է զրահատեխնիկա, և նահանջել՝ թողնելով դիակներ, ակտիվ գործողություններ են եղել նաև Բերձորից հարավ։
ՀՀ սահմանների մասին Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Դավիթ Բեկում տրամադրությունը մարտական են, իրավիճակը՝ կայուն, գրեթե նույն իրավիճակը Տավուշում է, կա փոքր հրետանային ակտիվություն։
«Զորքը պահում է դիմադրողականությունը։ Պետք չէ խուճապ և ապատեղեկատվություն տարածել»,- առանձնացրեց Արծրուն Հովհաննիսյանը, ավելացնելով, որ ռազմաճակատի առանձին մասերի մասին գնահատականներ տալ պետք չէ, որովհետև դա մասնակի ինֆորմացիա է և չի բնորոշում ամբողջ ճակատի իրավիճակը։

Սիմոն Հովհաննիսյան