Շուշիի մերձակա անտառների դիվերսիոն խմբերը՝ հանդիպելով դիմադրության, երկարատև մարտերի չեն գնում. Արծրուն Հովհաննիսյան

Շուշիի մերձակա անտառների դիվերսիոն խմբերը՝ հանդիպելով դիմադրության, երկարատև մարտերի չեն գնում. Արծրուն Հովհաննիսյան

«Չնայած ակտիվության նվազման` մարտերը շարունակվում են։ Դիվերսիոն խմբերը գտնվում են անտառներում, գյուղերում, ձորակներում, ճանապարհներին և մերձճանապարհային հատվածներում»,-այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա փոխանցմամբ առավոտյան կիրառվել է հրետանի. «Ադրբվեջանը ակտիվ գործողություններ է ծավալում հյուսիսում, կենտրոնական հատվածում և հարավում` փոքր խմբերով ու հրետանու կրակի աջակցությամբ»:
Հովհաննիսյանը նշեց, որ Շուշիի մերձակա անտառների դիվերսիոն խմբերը՝ հանդիպելով դիմադրության, երկարատև մարտերի չեն գնում. «Օրվա ընթացքում օղակի մեջ են ընկել և ոչնչացվել են մի քանի ադրբեջանական դիվերսիոն խմբեր»։
Դիվերսանտներից շատերի մոտ դրոշներ կան ու ըստ Արծրուն Հովհաննիսյանի` նրանք պատրաստվում են նոյեմբերի 9-ին` Աերբեջանի դրոշի օրը կոնկրետ առաջխաղացումներ ունենալ։
ՊՆ ներկայացուցիչը կարծում է, որ գիշերը նույնպես կլինի նախորդ գիշերվա ակտիվությունը` փոքր խմբերով և հրետանու կրակով հարձակում. «Իրավիճակն օրհասական չէ` չնայած դժվարությունների։ «Գյոռբագյոռ» օպերացիան շարունակվում է»:

Սիմոն Հովհաննիսյան