Գեղարքունիքի մարզում այսօր երեք ԱԹՍ է խոցվել. Արծրուն Հովհաննիսյան

Գեղարքունիքի մարզում այսօր երեք ԱԹՍ է խոցվել. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր էլ ողջ օրը ադրբեջանական ԶՈՒ-երը, տարբեր հրոսակախմբեր, դիվերսիոն խմբեր, վարձկաններ, ահաբեկիչներ մի քանի ուղղությամբ, այդ թվում հյուսիսային անտառոտ և հյուսիսարևելյան հատվածում, փորձել են հարձակման փորձեր իրականացնել»,- այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ Ստեփանակերտում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում՝ հավելելով, որ մարտեր են եղել նաև հարավային ուղղությամբ՝Որոտան գետի երկայնքով, կոնկրետ մի բարձունքի ուղղությամբ,բայց հակառակորդը կորցնելով մի քանի միավոր զրահատեխնիկա հետ է շպրտվել:
Հովհաննիսյանի փոխանցմամբ կիրառվում է ոչ մասշտաբային օդուժ, կիրառվում է հրետանի՝ ևս ոչ մեծ քանակով, բայց առանձին տեղերում, որտեղ հարձակման փորձ է իրականացվում՝ կրակի խտությունը երբեմն բարձրանում է:
ՀՀ Գեղարքունիքի մարզում այսօր երեք ԱԹՍ է խոցվել, որոնց տեսակի վերաբերյալ դեռևս հնարավոր չէ տեղեկատվություն տալ, քանզի դրանք ուշ ժամի են խոցվել. «Մեր ՀՕՊ-ը 3-ն էլ շատ կարճ ժամանակահատվածում խոցել է, հետո ՀՀ սահմանի այլ հատվածներում ակտիվ մարտական գործողություններ տեղի չեն ունեցել»:

Իննա Թումանյան