Մենք պատրաստ ենք և գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել .Արծրուն Հովհաննիսյան

Այսօր առավոտից թշնամու խմբերն ու ահաբեկչական խմբավորումնները տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները՝ հիմնականում օջախային հարձակումներով: Տեղ- տեղ կիրառել են հրետանի, որոշ տեղերում նաև օդային հարձակման միջոցներ, մարտավարական օդուժ:
– Ըստ էության օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ չեն եղել: Այս պահին էլ մարտերը շարունակվում են:
Անցած գիշերվա ընթացքում ևս հակառակորդը կիրառել է սպիտակ ֆոսֆոր, որի թողած էկոլոգիական վնասները ուսումնասիրվում են:
– Ադրբեջանի արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը առաջիկայում անակնկալներ են սպասվում: Մենք պատրաստ ենք և գիտենք, որ փորձելու են այլ ուղղությամբ գործողություններ իրականացնել,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը:

Լիանա Բրյան