Այսօր մեր ԶՈՒ-երը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում. Արծրուն Հովհաննիսյան

«Այսօր ամբողջ օրը՝վաղ առավոտվանից, ադրբեջանական ԶՈՒ-երը զինված խմբավորումների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները»,- այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել, սակայն որոշ առանձին ուղղություններում ընթացել են ինտնսիվ հարձակողական գործողություններ՝ մասնավորապես կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր՝ օգտագործելով հրետանի, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադրբեջանի ԶՈՒ-երին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ. «Դրան հակառակ՝ հարավային և հարավարևելյան ուղղություններում ընթացող օջախային մարտերում մեր ԶՈՒ-երը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»:
Ըստ Հովհաննիսյանի, պատերազմը արդեն մի ամիս և մի քանի օր է շարունակվում է, բայց բոլորի ուշադրությունից դուրս է մնացել, թե ինչպես սկսվեց այս պատերազմը, բայց շատ կարևոր է դա ֆիքսել. «Մեր ԶՈՒ-երը պատրաստ են, և մշակում են համապատասխան հարցադրումներ ու առաջարկներ վերիֆիկացիայի մեխանիզմների վերաբերյալ, քանզի առանց այդ մեխանիզմների 3-4 անգամ փորձ կատարվեց հրադադար հաստատելու, բայց դա չեղավ»:
«Ինչպես ՊԲ-ն արդեն հայտնել է, ուսումնասիրվում են ֆոսֆորային զինատեսակների կիրառման դեպքերը և հետևանքները ու ամբողջացնելու պարագայում դրանք կներակացնենք, բայց ուզում եմ փաստել, որ առավոտյան Ստեփանակերտ քաղաքի ուղղությամբ, օրվա ընթացքում Մարտունի քաղաքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-երը կիրառել են հրթիռային և հրետանային միջոցներ, ավիացիա՝ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու համար»,-ասաց Հովհաննիսյանը՝ ցանկանալով բոլորի ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա ու ֆիքսել, որ Ադրբեջանը ընտրովի, գերճշգրիտ զինատեսակներից հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը:
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ Հաջիևին և ադրբեջանցիներին ահաբեկիչների հետ կապված բազմաթիվ «անակնկալներ» են սպասվում: