Արցախի լրարժեք իրավունքն է թիրախավորել և ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որոնք թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությանը. Արծրուն Հովհաննիսյան

Արցախի լրարժեք իրավունքն է թիրախավորել և ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որոնք թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությանը. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ-երը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով: Հյուսիսային ուղղությամբ ոչ երկարատև պատրաստությունից հետո հետևակային ուժերով փորձել են գրոհել մի քանի դիրքերի ուղղությամբ: Սակայն անմիջապես հետ են շպրտվել՝ տալով մարդկային բզմաթիվ կորուստներ: Ամբողջ օրը մարտերը շարունակվել են նաև հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս մի քանի բարձունքների ուղղությամբ:
-Մեր ԶՈՒ-երը ունեն դիրքային որոշակի առավելություն, սակայն մարտերը շարունակվել են և այս պահին այդ ուղղությամբ հստակ տեղեկություն չենք կարող հայտնել,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը:
Կենտրոնական ուղղությամբ ընթացել են 2 առանձին պրոցեցներ: Առաջինը Մարտունի- Ճարտար ուղղությամբ ամբողջ օրը փորձել են ռազմաճակատը ճեղքել բավականին ինտենսիվ մարտական գործողություններով՝ հիմնականում գրոհիչ խմբերի, հրետանիի կիրառությամբ: Սակայն մեր ԶՈւ-երը չեն ընկրկել, այս պահին դիրքային որևէ փոփոխություն չկա այս ուղղությամբ, սակայն մարտերը շարունակվում են:
Ադրբեջանի սպառազինության մեջ շատ դիպուկ և գերճշգրիտ միջոցներ կան, որոնք ավելի թիրախային օգտագործում է Արցախի խաղաղ բնակչության դեմ:
-Արցախի լրարժեք իրավունքն է թիրախավորել և ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որոնք թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությանը:
Արծրուն Հովհաննիսյանը համոզված է, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն կամ ծննդատունը սխալմամբ չեն խոցել:

Լիանա Բրյան