Այս գիշեր մահացել է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը.ՀՀ ՄԻՊ

Քիչ առաջ տեղեկացա, որ այս գիշեր մահացել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը՝ քաղաքացիական անձ:

Հաշվի առնելով բոլոր ապացույցներն ու փաստագրումները, թե ինչ անմարդկային վերաբերմունքի են ենթարկում ու ինչ դաժանությամբ են վարվում հայ գերիների հետ Ադրբեջանի զինված ուժերը, ակնհայտ է դառնում հիմնավոր ենթադրությունը, թե ինչից կարող էր մահանալ մեր հայրենակիցը:

Ցավակցում եմ Միշա Մելքումյանի բոլոր հարազատներին:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ