Մարտական գործողությունները չունեն նույն դինամիկան, դրանք օջախային են, բայց, շարունակական. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-երը, և ոչ միայն, շարունակել են իրենց հարձակողական տարաբնույթ գործողությունները՝ ՀՀ-ի սահմանի երկայնքով տեղակայված ստորաբաժանումների ուղղությամբ և Արցախի հյուսիսից մինչև հարավ: Բերձորի ուղղությամբ և հարավային հատվածում ոչ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել: Չնայած գործադրած ջանքերին հակառակորդին չի հաջողվել առաջանալ Բերձորի ուղղություն: Այս ուղղությամբ մեր ԶՈՒ-երին հաջողվել է դիրքային որոշակի բարելավում իրականացնել: Հյուսիսային ուղղությամբ՝ Մարտակերտ և ավելի հյուսիս ընկած ստորաբաժանումների ուղղությամբ, հիմնականում վարվել է հրետանային կրակ, հրետակոծություն:
-Որոշ ուղղություններով կարծես թե Ադրբեջանը լրիվ վերահսկողությունը հանձնել է ահաբեկչական խմբավուրումներին: Եվ այս կապակցությամբ մենք հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան կորուստներ ու հետևանքներ են լինելու, այլև ողջ տարածաշրջանի պետությունների ուշադրությունն ենք հրավիրում,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը:
Մարտական գործողությունները չունեն նույն դինամիկան, դրանք օջախային են, բայց, շարունակական: Կիրառվում են դիվերսիոն խմբեր, հրետանային միջոցներ, մասամբ օդուժ:

Լիանա Բրյան