Իրավիճակն Արցախի առաջնագծում

Այսօր առավոտից նորից սկսել են մարտական գործողությունները: Հյուսիսային ուղղությամբ մինչև կեսօր թեժ մարտեր տեղի չեն ունեցել: Կեսօրվա ընթացքում սկսվել է հուժկու հրետանային փոխհրաձգություն: Կենտրոնական ուղղությունից՝ Մարտունուց դեպի հարավ և Հադրութից համեմատաբար հյուսիսային կողմ անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց այդ հատվածում մարտերը դեռ շարունակվում են:
-Հարավային ուղղությամբ ևս շատ թեժ մարտեր չեն եղել: Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի զինտեխնիկաներ,- հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը:
Մի քանի անգամ կատարած փորձերը հետ են շպրտվել, որոշ հատվածներում հակառակորդը ունեցել է նահանջ: Խոցվել է մի քանի միավոր ավտոմոբիլ ու զրահատեխնիկա:

Լիանա Բրյան