Գրեթե ողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ-երը փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

Գրեթե ողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ-երը փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ. Արծրուն Հովհաննիսյան

 

«Այսօր առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը արցախյան սահմանի ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով»,- այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանն ու հավելեց, որ նաև հրթիռակոծվել են Արցախի տարբեր բնակավայրերը, այդ թվում Մարտակերտը և Բերձորը իրենց հարակից տարածքներով:
Երեք արկ ընկեր է Բերձորի տարածքում:
Հատկապես թեժ է եղել կենտրոնականից հարավ ընկնող (Շեխեր, Ջիվանիկ) ուղղությունը.

«Շեխեր գյուղը գրեթե լիովին մաքրվել է իր հարակից անտառներով, որոշ տեղերում դեռ չեզոքացման աշխատանքները շարունակվում են:
Հարավային կողմում գրեթե ողջ օրը Ադրբեջանի ԶՈՒ-երը փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ. «Հարձակման մի քանի փորձեր տապալվել են, որից հետո զգալի կորուստներ կրելով հետ են շպրտվել: Որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են՝ կորցնելով զրահատեխնիկան դիմել են փախուստի և փորձել պատսպարվել մոտակա ձորակներում և անտառներում»:
Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ լարվածությունը պահպանվում է: Հիմնական մարտերը ընթանում են օջախային, հստակ բնագծեր չկան. «Մեր հաջողությունները հաստատուն են: Պատերազմը լարված է, ծանր է, բայց մեր ԶՈՒ-երը լիովին տիրապետում են իրավիճակին»:
Հովհաննիսյանի խոսքով վաղվանից որոշ ինֆորմացիա կներկայացվի քարտեզի միջոցով:
Նա նշեց, որ օգնություն հասցնելու համար կան համապատասխան կառույցներ, իսկ գումարները պետք է փոխանցել «Հայաստան» Համահայկական հիմնադրամին:

Իննա Թումանյան