Մարտերը շարունակվում են. հակառակորդը մեծաթիվ դիվերսիոն խմբեր է օգտագործում
Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները շարունակվել են և ըստ էության շարունակվել են բոլոր ուղղությոններով: Այսօր թեժ է եղել նաև կենտրոնական ուղղությամբ: Հյուսիսում ադրբեջանական ԶՈՒ-երը հարձակողական մի քանի փորձեր են կատարել, որոնք հետ են մղվել մեր զորքերի կողմից՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որևէ կերպ հաջողության չեն հասել: Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել դիրքեր, սական մեր հրետանային ստորաբաժանումների դիպուկ կրակից հոտո դիմել են փոխուստի: Հարավում մարտական գործողությունները թեքվել են դեպի Արաքսի ուղղությամբ: Մի քանի օջախային տեղերում մեր ԶՈՒ-երը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են:
«Մարտերը շարունակվում են: Դրանք այնքան թեժ չեն, որքան նախորդ օրերի թեժ մարտերն են եղել, բայց դինամիկան պահպանվում է: Հիմնականում կիրառվում է հրետանի, քիչ քանակությամբ զրահատեխնիկա, մեծ թվով դիվերսիոն խմբեր, գրոհող խմբեր, հետևակ և մասամբ օդուժ»,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Ճեպազրույցի ժամանակ ելույթ ունեցավ նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը, որն ընդգծեց հումանիտար օգնության կարևորությունը շեշտելով.
– Վստահեցնում եմ ձեզ, որ մինչև այսօր հավաքագրված մեծ մասը արդեն հասել են հիմնադրամի հաշիվներին և այդ գումարները օգտագործվում են:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ևս ադրադառնալով նվիրատվություններին նշեց, որ
-Մենք հատուցումններ ենք տրամադրում ինչպես զոհված, այնպես էլ առաջին և երկրորդ կարգի հաշամանդամություն ունեցող զինծառայողներին, անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին:
Վարուժան Ավետիքյանի խոսքով յուրաքանչյուր զինծառայողին կամ ընտանիքին տրամադրվում է 58-82 մլն դրամ: Հատուցումները կատարվում են 2 եղանակով: Առաջինը միանվագ վճարն է 10 մլն դրամի չափով, եթե զոհված է, անհայտ կորած է կամ ունի առաջին կարգի հաշմանդամություն և 5 մլն դրամ, եթե ունի երկրորդ կարգի հաշմանդամություն: Այնուհետև 240 ամիս շարունակ յուրաքանչյուր ընտանիքի վճարվում է 100.000-300.000 դրամ, իսկ եթե զինծառայողը ունի 3 և ավելի երեխա, ապա լրացուցիչ 100.000 դրամ է փոխհատուցվում:
Լիանա Բրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: