Բոլորս պետք է կանգնենք բանակի կողքին և ամեն կերպ օգնենք, որ մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ. Արտակ Հովհաննիսյան
Այսօր՝ վաղ առավոտյան, մարտերը շարունակվել են հյուսիսային և հարավային ուղղություններով: Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը 1-2 գրոհներից հետո հետ է շպրտվել: Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծարն մարտերը շարունակվել են, սակայն կոմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր հիմնականում չեն ունեցել: Այս պահին մարտերի ուժգնությունը որոշակի թուլացել է:
Այսօր Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում իր խոսքն ասաց պատերազմի խորհրդանշական նկարներից մեկի հորոս, Արիության մեդալով հետմահու պարգևատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը:
«Բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, բանակի կողքին և ամեն կերպ օգնենք, որ մեր երեխաները դառնան ոչ թե նահատակված, այլ կենդանի հերոսներ»:
Արտակ Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին աջակից լինեն բանակին ու նշեց, որ բոլորս պարտավոր ենք զինվորի կողքին լինելու:
Լիանա Բրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: