Հոկտեմբերի 17-ի ռազմական գործողությունների ամփոփում հայկական միասնական տեղեկատվական կենտորոնից

Այսօր վաղ առավոտյան հակատակորդը շարունակել է հարձակողական գործողությունները հատկապես հարավում: Հարավում ձեռնարկվել է լայնամասշտաբ գրոհ. հարավային ուղղություններից մեկում 2-3 տասնյալ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է և հակառակորդը ստիպված է եղել նահանջել: Այլ ուղղություններում ևս համառ մարդեր են ընթացել, որոշ տեղերում մարտերը հիմա էլ շարունակվում են:
«Հակառակորդը այլևս չի կիրառում մեծաթիվ զրահատեխնիկա, փոխարենը կիրառվել է օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ»,- Միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշեց, որ մարզում մինչև այս պահը խոցվել են 18 ԱԹՍ-ներ, որոնք խոցվել են ոչ միայն Վարդենիսում, այլև Մարտունու և Գավառի տարածաշրջաններում:
«Մարտունու հիվանդանոցը դարձել է որպես զինվորական հոսպիտալ, Վարդենիսում ևս ունենք հոսպիտալ: Մենք գիտակցում ենք մարզի աշխարհագրական դիրքը և ըստ այդմ ինչ անելիքներ ունենք Արցախում կռվող մեր եղբայրներին օգնելու համար»,- նշեց Գեղարքունիքի մարզպետը:
Մարզի մի շարք գերատեսչություններ աշխատում են թե՛ մարզի անվտանգության ու անհրաժեշտ պայմանների ստեղծման համար, թե՛ Արցախում անհրաժեշտ սննդի և այլն պարագաների մատակարարման համար:

Լիանա Բրյան