36 քաղաքացիական զոհից 20-ն սպանվել են իրենց բնակության վայրում. Արտակ Բեգլարյան

«Սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական թիրախավորումից ունենք 36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր»,-այս մասին ասուլիսի ընթացքում հայտնեց ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
ՄԻՊ-ը նշեց, որ թե՛ վիրավորների և թե՛ զոհերի մեծամասնությունը (36 քաղաքացիական զոհից 20-ը)
սպանվել ու վիրավորվել են հենց իրենց բնակության վայրերում, ինչը փաստում է անակնկալ հարձակման մասին, այսինքն դիտավորյալ թիրախավորում քաղաքացիական օբյեկտենրին. «Ադրբեջանական ԶՈՒ-երը օգտագործում են գեր ճշգրիտ սարքեր, որով հնարավոր է կանխատեսել, թե ինչ օբյեկտներ են թիրախավորում ՝ դպրոց, մանկապարտեզ և այլն ու սա փաստում է այն, որ ադրբեջանական թիրախավորումները բացահայտ հանցագործություն են խաղաղ բնակչության հանդեպ»։
Ըստ նրա ադրբեջանական թիրախավորման մեկ հարվածից տասնյակ, երբեմն էլ հարյուրավոր շարժական և անշարժ գույքի վնասեր ենք կրում. «Հոկտեմբերի 15-ին ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութը՝ 2 հայ ռազմագերիների, որոնցից մեկը տարեց պապիկ էր, թե՛ սպանություն է, թե՛ նվաստացում և թե՛ անմարդկայնություն։ Հայ ռազմագերիների սպանության տեսանյութի փորձագիտական ուսումնասիրությունն ամբողջությամբ ապացուցել է, որ տեսանյութն իրական է՝ հակառակ Ադրբեջանի ԶՈՒ-երի հերքման։ Սա պետք է դատապարտվի իրավապաշտպան համայնքի կողմից»:
Մասսայական հանցագործությունները կանխելու համար ՄԻՊ-ը դիմել է միջազգային կառույցներին՝ հույս ունենալով, որ օր առաջ կմիջամտեն ցեղասպանական գործողությունների կանխմանը։

Իննա Թումանյան