Իրավիճակը շարունակում է ծանր մնալ. Արծրուն Հովհաննիսյան

-Այսօր վաղ առավոտյան նորից հակառակորդը նախաձեռնել է հարձակողական գործողություններ 2-3 ուղղություններով: Ծանր մարտեր են ընթացել հատկապես հարավում՝ մերձարաքսյան տարածքում, որտեղ մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել հակառակորդին։ Ընդհանուր առմամբ իրավիճակը շարունակում է ծանր մնալ,- Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը:
Երկուստեք ունենք կորուստներ։ Սակայն հակառակորդին պատճառվել են զգալի թվով կորուստներ, որոշ բնագծերում հաջողվել է հետ շպրտել։ Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր, հատկապես հետևակ, անդադար գրոհող խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ։

Լիանա Բրյան