«Վերջին շրջանում տեսնում ենք Ադրբեջանի ծայրահեղ անմարդկային վերաբերմունքը սեփական կորուստների և դիակաների նկատմամբ». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ վաղ առավոտյան, ադրբեջանական ԶՈՒ-երը վերսկսել են լայնածավալ մարտական գործողություններ հյուսիսային և հարավային ուղղություններով, սակայն մեծաքանակ մարդկային կորստներով հետ են շպրտվել: Օրվա ընթացքում հակառակորդը օգտագործել է օդուժ, սակայն սա ևս անհաջողության է մատնվել: Այս պահին ևս մարտերը շարունակվում են, սակայն նվազ ինտենսիվությամբ:
Ադրբեջանի ԶՈՒ-երը այսօր թիրախավորել են հոսպիտալներից մեկը.
– Սա մեծ ուշադրության պետք է արժանանա ողջ աշխարհում, չնայած սա մեզ համար բոլորովին զարմանալի է: Եթե թիրախավորվում է եկեղեցին, կթիրախավորվի նաև հիվանդանոցն ու հոսպիտալը,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը:
Հայկական կողմի երկու զինծառայողների գերի ընկնելու վերաբերյալ ցավոք տեղեկություն այս պահին չկա, քանի որ Ադրբեջանը չի ներկայացնում նման ինֆորմացիա, չի աշխատում Կարմիր խաչի հետ.
– Նույնիսկ սեփական դիակները չի փորձում հանել: Վերջին շրջանում տեսնում ենք Ադրբեջանի ծայրահեղ անմարդկային վերաբերմունքը սեփական կորուստների և դիականեր նկատմամբ:
Հայկական կողմում ևս կան գերիներ, սակայն այս պահին հավելյալ ինֆորմասիա չկա:

Լիանա Բրյան