«Հադրութ քաղաքը գտնվում է մեր ԶՈՒ-երի լիարժեք վերահսկողության տակ». Արծրուն Հովհաննիսյան

«Հադրութ քաղաքը գտնվում է մեր ԶՈՒ-երի լիարժեք վերահսկողության տակ». Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ևս հակառակորդ կողմը խախտեց հրադադարի՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը,- այս մասին Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը: Հոկտեմբերի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ-երը նորից սկսել են մարտական գործողությունները. 3-4 ուղղություններվ ընթացել են հարձակողական գործողություններ: Մարտակերտի ուղղությամբ կիրառել են ծանր հրետանային միջոցներ: Ամբողջ օրվա ընթացքում կիրառելով մարտական հարվածային բազմաթիվ ԱԹՍ-ներ, կատարել են 36 մարտական թռիչք, որոնց ընթացքում հյուսիսային ուղղությամբ մեր ՀՕՊ ստորաբաժանումներին հաջողվել է խոցել մեկ ՍՈՒ-25 գրոհիչ:
Օրվա ընթացքում տարբեր ինտենսիվությամբ մարտական գործողություններ են ընթացել նաև հարավային ուղղությամբ՝ զրահատեխնիկայի, հրետանում և այլ միջոցների կիրառությամբ: Հադրութ քաղաքի ուղղությամբ դիվերսիոն- հետախուզական գործողությունները կասեցվել են և հակառակորդը հետ է շպրտվել: Քաղաքը լիովին գտնվում է մեր ԶՈՒ-երի վերահսկողության տակ:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Թալիշ գյուղը ադրբեջանական ԶՈՒ-երի վերահսկողության տակ չէ, սակայն հակառակորդի զորքերը գյուղի մատույցներում են:
Անցնող ժամերի ընթացքում խոցվել է ադրբեջանական 3 ԱԹՍ, 1 ինքնաթիռ, 3 զրահատեխնիկա և մոտ 200 ադրբեջանցի է սպանվել: Այսօր խոցված ինքնաթիռը եղել է Քարվաճառի ուղղությամբ: Այս ուղղությամբ գուցե մարտերն ինտենսիվությամբ զիջում են հարավին, սակայն այնպես չէ, որ այդ հատվածում խախաղ վիճակ է:

Լիանա Բրյան