Սիրիացի զինյալ. «Այնքան մարդ ենք կորցրել, որ հաշվելն անհնար է»

Սիրիացի զինյալ. «Այնքան մարդ ենք կորցրել, որ հաշվելն անհնար է»

Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) լույս տեսնող The National պարբերականը նոր վկայություններ է ներկացրել Ադրբեջանի կազմում կռվող սիրիացի զինյալների մասին:

«Լեռնային Ղարաբաղում գտնվող Թուրքիայի սիրիացի զինյալները հարցնում են. ինչո՞ւ ենք այստեղ» վերնագրված հոդվածում պարբերականը զրուցել է զինյալներից մեկի հետ, որը «սարսափած ձայնով» էր խոսում:

Նա, մասնավորապես, ասել է.

«Մենք այնքան մարդ ենք կորցրել, որ չեմ կարող նույնիսկ հաշվել»:

«Չգիտեմ, թե այստեղ ինչ ենք անում»:

«Թուրքերը մեզ այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ չենք կարող այստեղից փախչել»:

Երեք երեխաների հայր Իբրահիմը The National-ին պատմել է, որ ադրբեջանական զորքերը իրենցից մի քանի կիլոմետր ետ մնում եւ իրենց աջակցում են միայն թուրքական ԱԹՍ-ները:

«Սուլթան Մուրադի բրիգադ» խմբավորման անդամ Իբրահիմն ասել է, որ իրենք տեղակայված են Իրանի սահմանին մոտ: Նրա հաշվարկով, մոտ 3 000 սիրիացի զինյալ է կռվում Ղարաբաղում:

«Միայն ուրբաթ օրը 6 զոհ ունեցանք եւ 30 վիրավոր, որոնց ստիպված էին Բաքու տեղափոխել»:

Mediamax.am