«Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանական իրավունքը, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս». Արայիկ Հարությունյան

«Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանական իրավունքը, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս». Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցում շնորհակալություն հայտնեց ՌԴ իշխանություններին և նախագահ Վլադիմիր Պուտինին հումանիտար հրադադար հայտատարելու կոչ անելու համար։
-Արցախն իրականացնում է իր ինքնապաշտպանական իրավունքը, Արցախը չի լինելու Ադրբեջանի մաս, -հատարարեց Արայիկ Հարությունյանը։

Վերջինս հայտնեց, որ առավոտվա դրությամբ համեմատաբար ավելի հանգիստ է իրավիճակը, բնակավայրերի վրա հրիթռահրետակոծություն չի կատարվում, առաջնագծում հրաձգություններով փոքր պայքար լինում է։ Բայց իրավիճակը կարող է րոպեների ընթացքում փոխվել։
Նախագահն իր խոսքում նշեց, որ Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակչության դեմ շարունակում է օգտագործել Սմերչ, Պոլոնեզ, ԱԹՍ-ներ, և
եթե առաջիկա օրերին Ադրբեջանը չգնա խաղաղ ճանապարհով բանակցությունների, Արցախի նախագահը դիմելու է Հայաստանի իշխանություններին և մարդու իրավունքները հարգող երկրների իշխանություններին` ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը։
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն միջազգային կառույցներին, երկրներին, որոնք ևս տարբեր ձևաչափերով տարբեր շրջաններում խաղաղություն ու կայունություն հաստատելու առումով քայլեր են ձեռնարկել:
Հայաստանի իշխանությունների հետ աշխատանքի մասին նա նշել է, որ այս փուլում արդեն ոչ թե ներդաշնակ են աշխատում, այլ միասին են իրականացնում կառավարման ու մարտական ամբողջ գործընթացը։
-Կարեւորում եմ վարչապետի դերակատարումը, առնվազն ժամը մեկ կապի մեջ ենք։ ՀՀ իշխանությունները ողջ պրոցեսից տեղեկացված են։ Այս համախմբվածությունը պետք է շարունակել, դա է լինելու մեր հաղթանակի գրավականը,- ասաց Արցախի նախագահը։

Անի Դավթյան