«Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովակացիաներ իրականացվել են». Արծրուն Հովհաննիսյան

«Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովակացիաներ իրականացվել են». Արծրուն Հովհաննիսյան

Մինչև հրադադարի հայտարարելը, երեկ ողջ գիշեր մարտերը նորից ընթանում էին և հատկապես թեժ էր հարավային ուղղությամբ»,-այս մասին Միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հակառակորդը նույն գործողությունն էր փորձում իրականացնել, որպեսզի առաջխաղացում ապահովի, սակայն այն կասեցվեց ՀՀ ԶՈՒ-երի կողմից:
Մարտերի ընթացքում հակառակորդը երեկվա և այսօր կեսօրվա դրությամբ տվել է մոտ 200 զոհ. «Նրանք կորցրել են 3 ԱԹՍ, 4 ավտոտեխնիկա և այլ մանր միջոցներ»:
Հրադադար հայտարարվելուց ժամեր առաջ հակառակորդի գործողությունները ավելի սաստկացել են, բայց մեր ԶՈՒ-երը հետ են մղել բոլոր առաջխաղացեումները.
«Այս պահի դրությամբ հրադադարը հիմնականում պահպանվում է, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովակացիաներ իրականացվել են և մեր կողմից դրանց պատասխանը տրվել է: Մասնավորապես մինչև հրադադարի հայտարարվելը, Ադրբեջանի ԶՈՒ-երի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք և այդ ընթացքում մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են: Ընթացել են ոչ մեծ մարտեր»:
Հրադադարի հայտարարվելուց հետո ՊԲ տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի հակառակորդը մոտենա և վերցնի իր մի քանի դիակները. «Այդ գործընթացը հետո դադարեցվել է, քանզի նման դեպքերը ևս օգտագործել են պրովակացիա իրականացնելու համար»: Պաշտոնապես հայտարարում ենք, որ այսուհետ դա թույլ է տրվելու, ինչպես նշված է հայտարարության մեջ՝ միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության դեպքում»:
Հովհաննիսյանն նշեց նաև, որ Սյունիքում իրավիճակը նորմալ է, մարտական գործողություններ չկան. «Քաղաքացիների անվտանգությանը որևէ վտանգ չի սպառնում, դրանով զբաղվում են ՏԻՄ-երը, ոստիկանությունն ու ԱԻՆ-ը»:

Իննա Թումանյան