Տեսանյութ/ ՊԲ հրետանային ստորաբաժանումները խոցում են ադրբեջանական տեխնիկան և կենդանի ուժը

Banak.info-ն շարունակում է այցելել Արցախի առաջնագծում մարտական խնդիրներ կատարող զինծառայողներին ու կամավորներին։ Երեկվա նկարահանած տեսանյութում հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական խնդիր կատարող հրետանային ստորաբաժանումներից մեկի առաջնագծում ակտիվ մարտերի մասնակիցներն են: Այստեղ երևում է՝ ինչպես են ՊԲ հրետանային ստորաբաժանումները 152մմ արկերով խոցում ադրբեջանական տեխնիկան և կենդանի ուժը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լայնածավալ մարտական գործողություններ են ընթացել, ինչը շարունակվում է մինչ օրս էլ, երբ երկու հակառակորդ երկրների ԱԳ նախարարների մոսկովյան բանակցությունների արդյունքում հաստատվել էր հրադադար։
Տեսանյութը՝ ստորև։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: