«Աշխատում ենք, որ որևէ ծառայություն չպակասի մեր բնակչությունից». Սուրեն Թամրազյան
«Այսօրվա դրությամբ ուսումնասիրվում են բոլոր ավերածությունները, տուժած ենթակառուցվածքները»,-այս մասին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը:
Ըստ նրա, քաղաքի գազանջատումը կապված է եղել անվտանգության հետ, ջրամատակարարումը շուրջօրյա է.
«Աշխատում ենք, որ որևէ ծառայություն չպակասի մեր բնակչությունից, նույնիսկ մաքրություն է իրականացվում»:
Քաղաքապետարան դիմող բոլոր խմբերի պահանջները բավարարվում են ուղղակի պետք է կուտակումներ չառաջացնել. «Ստեփանակերտում պատսպարվածները ապահովված են սնունդով, տաք հագուստով: Ամեն ինչ տրամադրվում է 2-3 օրվա ռեզերվով»:
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: