Թիրախավորվում են հատկապես խիտ բնակեցված բնակավայրերը. Արման Թաթոյան

Թիրախավորվում են հատկապես խիտ բնակեցված բնակավայրերը. Արման Թաթոյան

«ԱՀ ՊԲ ուժերը համապատասխան պատասխան են տալիս հակառակորդի գործողություններին, ուղղակի զուտ թիրախավորելով ռազմական օբյեկտները, զորքերը, զորախմբերը»,-այս մասին տեղեկատվական կենտրոնից հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, այսօր առավոտյան հակառակորդը կիրառելով մեծաթիվ ուժեր, զրահատեխնիկա, կրկին հարավային ուղղությամբ ձեռնարկել էր հարձակման լայնածավալ փորձ. «Ընդ որում նրանք ժամանակավոր փոքրիկ հաջողությունները փորձում են ներկայացնել, որպես մեծ հաղթանակներ: Մեր զորքերը հետ են շպրտել գրագետ խուսավարման արդյունքում: Հակառակորդը մեծ կորուստներ է կրել»:
ՄԻՊ Արման Թաթոյանը նախ ցավակցական խոսքեր ասաց զոհված զինվորների և քաղաքացիականների ընտանիքներին. «Առաջին օրից թիրախավորվում են քաղաքացիական խաղաղ բնակավայրերը ու այնպիսի զինատեսակներով, որոնք արգելված են»:
ԱԹՍ-ները որոնք օգտագործվում են հենց ավերածություններ առաջացնելու նպատակ են հետապնդում. «Գեղարքունիքի մարզի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք օգտագործում են ուշ ժամերի, որ մարդիկ տանը լինեն, չափազանց շատ վնասվեն»:
Ըստ ՄԻՊ-ի թիրախավորվում են հատկապես խիտ բնակեցված բնակավայրերը: Միջազգային լրագրողներին և ոչ միայն թիրախավորում են, քանզի ուզում ե պատասխանատվությունը դնել ՀՀ-ի ուսերին:

Իննա Թումանյան