Արցախցիները կնքվեցին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում

Ինչպես գիտեք սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի սահմանային ողջ երկայնքով և ոչ միայն: Թիրախավորվել են նաև մեծ քաղաքները, քաղաքացիական ենթակառուցվածքները, խաղաղ բնակչությունն ու բնակավայրերը: Մարտական գործողությունների պատճառով տարհանվել են բազմաթիվ արցախցիներ ու տեղ գտել Հայաստանի տարբեր մարզերում՝ ստանալով մարդկանց աջակցությունը:
-Մեր խումբը Արցախից եկած ընդանիքների կողքին է: Նրանք ապահովված են թե սնունդով, թե հագուստով: Քանի դեռ իրավիճակը շարունակում է լարված մնալ, մենք պարաստ ենք անել ամեն ինչ նրանց անվտանգության համար,- ասում է Մուղնու երիտասարդական խմբի անդամ Մարիաննա Տոնոյանը:
Վերջինս նշում է, որ իրենց կազմակերպության պատասխանատվության տակ է գտնվում 4 ընտանիք՝ այդ թվում 15 անչափահաս երեխաներ, որոնք արդեն հաճախում են տեղի դպրոցը:
Մուղնու երիտասարդական թիմի և քահանաների նախաձեռնությամբ այնտեղ ժամանակավոր բնակվող արցախցի 4 ընտանիքներ մկրտվեցին Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում և դարձան իսկական քրիստոնյաներ: Արցախից եկած Աշխեն Ադամյանն ասում է.
– Մկրտվելու համար արդեն որոշել էինք, թե ով էր լինելու մեր կնքահայրը: Բայց, քանի որ պատերազմ սկսվեց, եկանք այստեղ և նման հնարավորություն ունեցանք, սիրով համաձայնվեցինք: Ես և փոքր աղջիկս կնքվեցինք Մուղնու եկեղեցում:

Տիկին Աշխենն իր երեխաների՝ 10 տարեկան Աննայի և 11 տարեկան Ռուզաննայի հետ, մարտական գործողությունների 4-րդ օրն է դուրս եկել Ստեփանակերտի տան նկուղից, այլն էլ ոչ իր կամքով: Ասում է՝ ես մինչև հիմա էլ ուզում եմ հետ գնալ: Սահմանին կանգնած են մեր որդիները, ամուսիններն ու եղբայրները, իսկ նրանց թիկունքը մենք պետք է ամուր պահենք:

Լիանա Բրյան