«Ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, սակայն առավոտյան որոշ հատվածներում վիճակը սաստկացել է». Արծրուն Հովհաննիսյան

-Ռազմաճակատում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, սակայն առավոտյան որոշ հատվածներում վիճակը սաստկացել է: Ադրբեջանի ԶՈՒ-երը ինտենսիվորեն հեթիռակոծում են մայրաքաղաք Ստեփանակերտում: Արցախի հարավում ևս թշնամին անցել է հարձակողական գործողությունների,-այս մասին է հայտնում Արծրուն Հովհաննիսյանը միասնական տեղեկատվական կենտրոնից:
Քիչ առաջ ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն տարածեց, որ ՀՀ որոշ հատվածներից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը: Արծրուն Հովհաննիսյանը հերքեց լուրի իսկությունն ու ավելացրեց, որ հարց է՝ տարածվող տեսանյութը հայաստանյան հատվածից է, Արցախի, թե ընդհանրապես այլ պատերազմի մասին է:
Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նշում է, որ զանգերն ու այցերը իրենց գրասենյակներ չեն դադարում, ինչի համար շնորհակալություն է հայտնում Հայոց եկեղեցուն, բարեգործական միությանը, սփյուռքում գործող քաղաքական կուսակցություններին,նյուղ բարեգործական կազմակերպություններին ու բոլոր այն մարդկանց ու կառույցներին, ովքեր գումար են նվիրաբերել հիմնադրամին:
-Այդ միջոցները ծախսվում են թիկունքի ամրապնդման համար, մարտերում վիրավորված եղբայրների և քույրերի բուժաման համար, առողջապահական սարքավորումներ գնելու համար, -նշում է Հայկակ Արշամյանը:

Լիանա Բրյան 

Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է:

Մեկնաբանություններ