«Մարտերը չեն ունեցել նույն ծանրությունը, ինչ անցած երկու օրվա ընթացքում». Արծրուն Հովհաննիսյան

-Այս պահին մարտերը շարունակվում են նույն ուղղություններով՝ հյուսիսային և հարավային։ Դրանք այսօր չեն ունեցել նախորդ երկու օրերի համառությունը և ծանրությունը, բայց հակառակորդը նորից ձեռնարկել է իր հարձակողական գործողությունները։ Մեր ԶՈՒ-երը հետ են մղել հարձակումները՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից ամփոփելով անցնող օրը Արծրուն Հովհաննիսյանը նշում է՝ մարտերը չեն ունեցել նույն ծանրությունը, ինչ անցած երկու օրվա ընթացքում: Հակառակորդի այսօրվա կորուստներն են ՝ 400 մարդկային ուժ, 700 վիրավոր, 13 զրահատեխնիկա, 3 ինքնաթիռ, 1 ԱԹՍ:
-Այսօր պատմական Գանձակի օդանավակայանին հասցված հարվածից հետո տեսանք, թե Ալիևը ինչ մակարդակի թքած ունի սեփական քաղաքացիների վրա: Մեկ շաբաթ է պատերազմ է և ակտիվ մարտական գործողություններ են ընթանում, սակայն նա որևէ քայլ չի ձեռնարկել բավականին մեծ քաղաքի քաղացիական պաշտպանվածությունն ապահովելու համար: Սա այն դեպքում, եթբ Ադրբեջանական կողմը հստակ տիրապետելով, որ արդեն 1 շաբաթ տևող իրենց իսկ հարվածներից հետո, որոնք ուղղված էին Արցախի խաղաղ բնակչությանը, բնակավայրերին, խոշոր քաղաքներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին, հայկական կողմը կարող է հարված հասցնել ռազմավարական նշանակության կետերին, ինչ մասին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը առավոտյան նախազգուշացնող հայտարարություն տվեց, որից հետո եղավ կործանիչ հարվածը, որևէ քայլ րեն կատարել սեփական ժոզովրդի անվտանգությունն ապահովելու համար:
ՀՀ-ի սահմանին ակտիվ մարտական գործողություններ չեն եղել, հարաբերական անդորր է: ԶՈՒ-երը հետևում են հակառակորդի բոլոր գործողություններին և լիովին տիրապետում են իրավիճակին:

Լիանա Բրյան