Արցախի նապագահ Արայիկ Հարությունյանը ուղիղ եթերով հայտեց, որ բանակը ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը՝ հրամանատարից՝ գեներալ Հարությունյանից, մինչև շարքային զինվոր, որը գտնվում է առաջնագծում։
Նա 5 հոգու շնորհեց Արցախի հերոսի կոչում.
Դավիթ Լյովայի Գրիգորյան- Ֆիզուլիի հատվածում խոցել է 15 տանկ և 1 ՀՄՄ:
Էդգար Էդվարդի Մարկոսյան-Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ:
Յուրա Հայկարամի Ալավերդյան-Ֆիզուլիի հատվածում խոցել է 9 տանկ և մեկ միավոր ավտոտեխնիկա:
Կարեն Շահենի Շաքարյան-Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է: Կազմակերպել է հակատանկային և հետևակային գրոհներ, հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ:
Դավիթ Վանիկի Ղազարյան (հետմահու)-Վարել է մարտը՝ ոչ մի քայլ հետ սկզբունքով: Նա իրականում հերոսություն է կատարել:
Փառք Հայոց բանակին, փառք հայ զինվորներին:
Իննա Թումանյան