Այսօր հակառակորդը փորձել է ռազմաճակատի գիծը ճեղքել. Արծրուն Հովհաննիսյան
«Մեր զորքերը ծանր ու հերոսական մարտեր են մղում»,-այս մասին ասաց Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում, հավելելով, որ հակառակորդը փորձել է այսօր ռազմաճակատի գիծը ճեղքել:
Անդադար մարտերի տևողոթյունը եղել է 6-7 ժամ. «Հակառակորդը կորցրել է 440-450 անձնակազմ, 800-900 վիրավոր է տվել, խոցվել է 45 զրահատեխնիկա, 8-9 տասնյակ տեխնիկա խոցվել են հեռահար կրակով, միայն այսօր խոցվել են 3 Սմերչ կայան, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ»:
Իրավիճակը ծանր է հատկապես հյուսիսում և հարավում. « Դիրքային փոփոխություններ հաճախ են լինում, թե՛ հետ, թե՛ առաջ, թե՛ աջ, թե՛ ձախ»:
Զոհերի անունները հայտնում են հստակեցումից, իդենտիֆիկացիայից հետո:
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: