Միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պատերազմի համար. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմեց ողջ հայությանը, ասելով, որ գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը դիմադրում է ադրբեջանաթուրքական ահաբեկչությանը.
«Նախորդ օրվա վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի մեկ դիրքի վրա գրոհի է նետվում 150-ից ավելի զինվոր և տեխնիկ, ներգրավված են թուրքական բանակի հատուկջոկատայիններ»:
Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ. «Շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը չի հասել իր նպատակին: Որոշ տեղերում ՊԲ զորքերը գտնվում են ծանր դրության մեջ, որոշ տեղերում ամուր կանգնած տիրապետում են իրավիճակին»:
Հակառակորդի նպատակը հայությունն է, հայոց ցեղասպանության շարունակությունն է: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետևից չէ, որ եկել են. «Հիմա հայը Բերձորի ճամփորդը չէ: Միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որ մենք պատկերացնում ենք այս պատերազմի համար»:
Սա մի նոր Սարդարապատ է և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է հաղթանակ. «Փառք ընկած հերոսներին, փառք հայոց հաղթական բանակին, փառք հաղթական հայ ժողովրդին…»:
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: