Հայ մարտիկները ամուր կանգնած իրենց բնագծերում. Սուրեն Սարումյան

ԱՀ ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը առաջագծի իրավիճակը ներկայացնելիս ասաց, որ մարտական գործողություններն ընթանում են ռազմաճակատի ամբողջ երկարությամբ. «Հակառակորդը կիրառում է իր ողջ զինանոցը: ՊԲ մարտիկները ցուցաբերելով հերոսության անօրինակ դրսևորումներ, հետ են մղում հակառակորդի գրոհները, ամուր կանգնած իրենց բնագծերում»:
Հակառակորդը խախտել է պատերազմի բոլոր գրված և չգրված օրենքները. «Այսօր ևս խոր թիկունքում գտնվող խաղաղ բնակավայրերը ենթարկվել են հրետակոծության»:

Իննա Թումանյան