«Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ լարված». Արծրուն Հովհաննիսյան

Օրվա ընթացքում տեղի ունեցած մարտերն ամփոփելով Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ մարտերը շարունակվել են նույն ուղղություններում: Այսօրվա մարտերի ընթացքում հակառակորդի կորուստներն են՝ 540 մարդկային ուժի կորուստ, ավելի քան 700 վիրավորներ, մոտ 45 զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, 3 ուղղաթիռ, 6 ԱԹՍ:
-Այսօր հեռահար հրթիռային միջոցներով 2 անգամ հարված հասցրեցին Հադրութ քաղաքին, 2 անգամ Ստեփանակերտ քաղաքին, որից տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, բնակավայրեր, շինություններ և այլ կառույցներ:
Այս պահին իրավիճակը շարունակում է մնալ լարված հատկապես հյուսիսում և հարավում, իսկ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Լիանա Բրյան