Արման Թաթոյանն այցելել է Արցախում վիրավորված ֆրանսիական պարբերականի լրագրողներին

Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Հայաստան։

Պաշտպանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին իրենց կատարած կարևոր մասնագիտական աշխատանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթեցի Ֆրանսիա մեկնելուց առաջ։

Կոնֆլիկտային կամ պատերազմական/զինված հարձակումների ժամանակ մասնագիտական աշխատանք կատարող լրագրողները գտնվում են միջազգային պաշտպանության ներքո:

Նրանց աշխատանքն իրավիճակի վերաբերյալ անգնահատելի է օբյեկտիվ, համապարփակ տեղեկություններ, ապացուցողական տվյալներ ունենալու, լարվածությունը նվազեցնելու և մարդու իրավունքները երաշխավորելու նպատակով։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան