Մեր հրետանին փայլում է, ոգին բարձր է, բոլորը վստահ են, որ հաղթում ենք. Արծրուն Հովհաննիսյան

«Իմ աչքի առաջ հարված է հասցվել Հադրութ քաղաքին»,- այս մասին ԱՀ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասաց Արծրուն Հովհաննիսյանը, նշելով, որ մեծ հավանականությամբ հարվածել են Սմերչ տեսակի համազարկային կայանքի հրթիռներ էին, որովհետև ինքն անձամբ է տեսել կասետային արկերը:
Նրա խոսքով նույն հարվածը հասցվել է նաև Ստեփանակերտին. «Ես չէի ուզենա միայն խոսեինք քաղաքացիական նշանակետերի թիրախավորումից, բայց սրանք պետք է աշխարհին ամեն դեպքում ցույց տանք»:
Արծրուն Հովհաննիսյանը վերադարձել է զորքերից. «Մեր զորքերը հերոսական պայքար են մղում, հերոսական մարտեր են վարում: Իմ եղած հատվածում ակտիվ հետևակային մարտեր չեն, բայց կիրառվում են ծանր տեխնիկա, զրահատեխնիկա, հատկապես հրետանի, տանկ, օդուժ, ԱԹՍ, սակայն մեր հրետանին փայլում է, ոգին բարձր է, բոլորը վստահ են, որ հաղթում ենք»:
Հովհաննիսյանի խոսքով մեր հրամանատարները միլիմետր առ միլիմետր վերահսկում են ու տիրապետում են ամեն ինչի, դիտարկելով իրենց անձնակազմի քայլերը:
Լրագրողների կողմից աշխատելու ընթացքում կիքսեր լինում են, բայց դրանք շատ մեծ չեն. «Այս օրերին ոչ պրոֆեսիոնալիզմի դրսևորումներ եղել են, բայց հակառակորդը լրատվական դաշտում էլ պարտվել է, քանզի մենք պարզ ենք աշխտում, մենք թափանցիկ ենք, բաց ենք, մենք մեր տունն ենք պահում»:

Իննա Թումանյան