Օդային հարված է հասցվել Արցախի ԱԻ ՊԾ-ի Ստեփանակերտի ստորաբաժանմանը
Ադրբեջանական կողմը օդային հարված է հասցրել Ստեփանակերտում գտնվող Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության մշտական տեղակայման վայրին, ինչի արդյունքում կան վիրավորներ: Արցախի ԱԻ ՊԾ աշխատակիցները վիրավորներին ցույց են տվել առաջին բուժօգնություն և կազմակերպել տարհանում: Կրակ է արձակվել նաև այնտեղ աշխատող լրագրողների վրա, սակայն բարեբախտաբար նրանք չեն տուժել:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: