Հակառակորդի ռադիոկայանի վերծանման արդյունքում պարզվել է՝ տվյալ ուղղությամբ խմբավորումները ղեկավարվել են հիմնականում արաբերենով
Արցախի տեղեկատվական շտաբից ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը հայտնում է, որ միայն երեկ խոցվել է ադրբեջանական հարվածային 17 ԱԹՍ:
Գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր նվազել է, սակայն շարունակվել են հրետակոծումները հյուսիսային և հարավային ուղղություններում: ՊԲ-ն իր առաջ դրած խնդիրները կատարել են փայլուն՝ ձախողելով հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը:
-Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության Թադիրա տեսակի ռադիոկայան, որի վերծանման արդյունքում պարզվել է, որ տվյալ ուղղությամբ խմբավորումները ղեկավարվել են հիմնականում արաբերենով:
Հակառակորդի կորուստներն են՝ 39 զրահատեխնիկա, 4 Սու-25 ինքնաթիռ, 3 Մի-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, շուրջ 830 մարդկային կորուստ, ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն:
Ցավոք սրտի հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվել են ՊԲ-ի 54 մարտիկներ, վիրավորների քանակը ճշտում են:
Հակառակորդի սահմանագոտում գտնվող զինծառայողների մարմինների փոխանակման համար գնդապետը նշում, որ գոնե ժամանակավորապես պետք է լինի հրադադար գործընթացը կազմակերպելու համար:
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: