Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Արցախի դեմ ագրեսիայում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալների և վարձկանների ներգրավման վերաբերյալ

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կիրառվող մեթոդները, որոնք բնորոշ են վտարյալ պետություններին, լուրջ սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության, այլև տարածաշրջանի բոլոր երկրների և, ընդհանրապես, միջազգային աշխարհակարգի համար: Տեղին ենք համարում վերստին հիշեցնել, որ Ադրբեջանը 1991-1994 թթ. պատերազմի ընթացքում նույնպես դիմել է օտարերկրյա զինյալների և վարձկանների օգնությանը: Սակայն այս քայլը Ադրբեջանին չօգնեց խուսափել ռազմական պարտությունից: Օտարերկրյա զինյալներին և վարձկաններին հակամարտության գոտում ներգրավելը դարձել է հիմնական գործոն՝ Ադրբեջանին վերածելու 1990-ական թթ. կեսերին և վերջին դեպի Ռուսաստան և եվրոպական երկրներ թմրանյութերի տեղափոխման տարանցիկ երկիր, ինչպես նաև ահաբեկիչների համար փոխաբեռնման կետ, որտեղ իրականացվում էր նրանց ահաբեկչական գործունեության կազմակերպումն ու սուբսիդավորումը: Այս սցենարի կրկնությունից խուսափելու համար միջազգային հանրությունն արդեն այս պահին պետք է վճռական քայլեր ձեռնարկի:

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարություն