«Մենք ոչ թե կորցրել ենք, այլ գտել ենք մեր հերոսներին». Սեյրան Օհանյան

Արցախի տեղեկատվական շտաբից ՀՀ և ԱՀ պաշտպանության նախկին նախագահ Սեյրան Օհանյանը հայտնում է՝ այս պատերազմը համեմատելի չէ ո՛չ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ, ո՛չ էլ 2020թ տավուշյան մարտական գործողությունների հետ: Համեմատել կարելի է միայն մեր զինվորի ըմբոստ ոգին:
-Մենք ոչ թե կորցրել ենք, այլ գտել ենք մեր հերոսներին՝ մեր սպաներին, ենթասպաներին, կին զինծառայողներին ու զինվորներին:
Անդրառնալով կամավորներին, ովքեր այսօր լրացրել են ՊԲ շարքերը, Սեյրան Օհանյանն նշում է՝ ես կուզենայի, որ նրանք այսուհետև զինկոմիսարիատների միջոցով իրենց զինվորական նախանշվածության համաձայն ներկայանան իրենց ստորաբաժանումներ, որովհետև իրենք պետք է ըստ իրենց նշանակության իրենց մասնագիտական խնդիրները կատարեն։
-Այսօր Արցախում է ողջ հայությունը։ Ցանկացած գիտակից մարդ այսօր Արցախի կողքին է։
Այն կարճ օրերին ընթացքում իր առաջ դրած խնդիրները չի կարողացել իրականացնել, այդ պատճառով պատերազմը երկարաձգվում է:

Իննա Թումանյան