Բոլորս միասին և ամեն մեկս յուրովի, այսօր կարիք ունենք համբերության. քաղաքագետ

«Այսօր այն օրն է, որ պետքէ Ձեզ երախտիքի խոսք հայտնել»- այս խոսքերով սկսեց քաղաքագետ Կարեն Բեքարյանի ճեպազրույցը:
«Թշնամին լրագրողներին հարվածելով, ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չկան կարմիր գծեր, չկան սրբություններ, չկան գրված ու չգրված օրենքներ, մեկ խելակորույս մարդու գլխում տեղի ունեցածի արդյունքն է սա»,- ասաց քաղաքագետն ու հավելեց,որ քաղաքացիականներին ու լրագրողներին վնասելը նպատակային արվող աշխատանք է:
Հակառակորդը ցույց տվեց, որ կարելի է թքած ունենալ ցանկացած նորմերի վրա.
«Թուրքիան այսօր ներքաշված է այս կոնֆլիկտի մեջ, ներքաշված է իր շահերի հետապնդմամբ: Ժամանակի ընթացքում Ադրբեջանի իշխանությունը կզղջա, որ թույլ է տվել»:
Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրեն մցրեց փակուղի, քանզի առավելապաշտ են ու ցանկանում են միջազգային հանրությանը շանտաժային օրակարգ թելադրել:
«Սա Ադրբեջանի ժողովրդի և ազգային փոքրամասնությունների պատերազմը չէ»,-նշում է Կարեն Բեքարյանը:
«Բոլորս միասին և ամեն մեկս յուրովի, այսօր կարիք ունենք համբերության. համբերություն, որը հաղթանակի ճանապարհն է հարթում»,-ասաց քաղաքագետը:
Թուրքիան այսօր մարտահրավեր է ոչ միայն մեզ համար. «Թուրքիայի կեցվածքն ու պահվածքը նայեք տարբեր ուղղություններում: Տարածաշրջանում ոչ մեկին Թուրքիայի ներգրավվածությունը պետք չէ»:

Իննա Թումանյան