«Լավ լուրը հավանաբար վերջին խոցված ուղղաթիռի մասին էր». Արծրուն Հովհաննիսյան
«Գիշերը ընդհանուր առմամբ թեժ մարտեր չեն եղել»,-այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով հակառակորդի բոլոր հարձակողական փորձերը անհաջողության են մատնվել. «Ունեն 350-360 զոհ, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավոր 15 միավոր տարբեր զրահատեխնիկաներ (տանկ, ՀՄՄ), 1 սմերչ կայան, 6 ԱԹՍ: Կիրառվում է նաև հրետանի»:
Անդրադառնալով ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի այն հրապարակման, թե շուտով լավ լուր կստանանք, Արծրուն Հովհաննիսյանն ասաց.
«Ամենայն հավանականությամբ խոսքը գնում էր վերջին խոցված ուղղաթիռի մասին, որն Իրանի տարածք էր ընկել»:
Պարսկաստանը համապատասխան արձագանք դեռ կտա:
Վարդենիսի շրջանում այս պահին ակտիվ մարտական գործողություններ չկան:
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: