Անցած գիշեր բնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել. ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյան
Արցախի տեղեկատվական շտաբից ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ անցած գիշեր բնագծի ամբողջ երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ որոշ հատվածներում փոխհրաձգությունների:
Ըստ հայկական հետախուզական տվյալների առաջնագծի տարբեր մասերում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել է Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Հստակ կարող ենք ասել, որ միայն մի ուղղությամբ 148 լյազգի զինվոր է զոհվել:
Հիմնականում ադրբեջանական այն դիակները, որոնք հայտնվել են հայկական տարածքում, բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ: Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը իր զինվորներին պատերազմ է ուղարկում թմրեցված վիճակում: Սա միանշանակ ռազմական հանցագործություն է:
-Հակառակորդը փորձել է կատարել զորաշարժեր կատարել մարտակարգերը բարելավելու նպատակով, սակայն չի հաջողվել: Հակառակորդի կորուստները երեկվա դրությամբ կազմել են 130 մարդկային կորուստ, 260 վիրավոր, 29 տարբեր տեսակի զրահատեխնիկա, 3 ՏՕՍ ծանր հրանետներ, 11 տարբեր տիպի ԱԹՍ-ներ,- հայտնում է ՊՆ մամուլի պատասխանատու փոխգնդապետ Սուրեն Սարումյանը:
Լիանա Բրյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: