ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (30.09.2020 թ.)

ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ (30.09.2020 թ.)

📌 Այսօր տեսանք, ինչպես են ՊԲ մեր փառապանծ մարտիկները կազմակերպված գրոհով գրավում թշնամական հենակետը։
📌 Ունեցանք նաև ցավալի լուրեր։ Թշնամական օդուժի հարվածի հետևանքով Մարտակերտ քաղաքում ունեցանք 3 քաղաքացիական զոհ և վիրավորներ։
📌 Դիվանագիտական ասպարեզում ֆիքսվեցին կողմերի մոտեցումները․ ՀՀ պատրաստ է ամեն ինչ անել իր անվտանգությունն ապահովելու համար, Ադրբեջանը հրաժարվում է կրակի դադարեցման պահանջները կատարելուց, միջազգային հանրությունը հիմնականում մտահոգ է և կոչ է անում ապաէսկալացիայի։
📌 Ֆրանսիայի նախագահ Է․ Մակրոնը չմտածված և վտանգավոր է համարել Թուրքիայի ռազմատենչ և պրոադրբեջանական հայտարարությունները։
📌 Ադրբեջանը տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական կողմից «Տոչկա-Ու»-ի կիրառման մասին։
📌 ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Սաուդյան Արաբիայի թագավորին և թագաժառանգին, Հորդանանի թագավորին, հարցազրույց տվել «Ալ-արաբիյա» լրատվականին։
📌 Թշնամին կորցրեց «Սմերչ» և «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, 2 «ՏՕՍ 1» տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ:
📌 Ըստ հայկական կողմի հավաստի տեղեկությունների՝ շարունակվեց Թուրքիայի ԶՈՒ ռազմաօդային ուժերի ներգրավվածությունը մարտական գործողություններին։
📌 ՌԴ արտգործնախարարը կողմերին հրավիրել է բանակցելու։

 

Արցախի Տեղեկատվական շտաբ