ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ դիրքերի շոշափելի փոփոխություններ տեղի չի ունեցել, սակայն ընթացել են շատ ակտիվ մարտական գործողություններ հիմնականում Մռավի լեռնաշղթայում, Եղնիկներում, Մատաղիսում, Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ: Երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ, սակայն հակառակորդինը շատ ավելի է եղել:
-Ունենք 18 տարեկան երիտասարդ, ով հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա և շարունակում է ծառայել մեր երկրին: Ունենք Արցախյան գոյապայքարի, Արցախյան առաջին պատերազմի և Ապրիլյան պատերազմի մասնակիցներ, ովքեր կորողացել են առգրավել հակառակորդի 3 զինտեխնիկա և օգտագործել նրանց դեմ: Ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները նետվել է թշնամու խրամատը, վնաս հասցրել նրա կենդանի ուժին և վերջում իրեն պայթեցրել թշնամու հետ միասին:
Ադրբեջանական կողմը հարյուրավոր դիակներ են թողել առաջնագծում և շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով:
Ադրբեջանի մարտական գործողությունների նախապես պլանավորման մասին ունենք բազմաթիվ փաստեր:
Լիանա Բրյան