Համառ մարտերը շարունակվել են հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններում
Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ընթացքում ասաց,որ օրվա ընթացքում համառ մարտերը շարունակվել են: Հիմնական կիզակետն էլի եղել են հյուսիսը և հարավը:
Հակառակորդն իր հարձակողական տապալված գործողությունների արդյունքում կորցրել է մոտ 130 զինծառայող, ունի մոտ 200 վիրավոր.
«ՀՀ ԶՈւ-երի կողմից խոցվել են 29 տանկ և զրահատեխնիկա, 3 ծանր հրանետային համակարգ(ՏՈՍ), 1 Սմերչ, 11 ԱԹՍ»:
Այս տվյալները կարող են որոշակի փոփոխվել:
Իննա Թումանյան
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: