Հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար.ՀՀ ՊՆ

Հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար.ՀՀ ՊՆ

«ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ակտիվորեն տարածվող տեղեկատվությունը, թե, իբր, այսօր հայկական կողմն օգտագործել է Տոչկա-ՈՒ հրթիռային համակարգ, ակնհայտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:

Միաժամանակ, խստորեն զգուշացնում ենք՝ եթե ադրբեջանական կողմը իբր պատասխան հարված հասցնելու պատրվակով մտադիր է օգտագործել այս ապատեղեկատվությունը և կիրառել նմանատիպ կամ ավելի մեծ տրամաչափի ու հեռահարության հրթիռային համակարգ, ապա հայկական կողմի պատասխանը լինելու է ակնթարթային, հուժկու և խիստ կործանարար»,-գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։