Հակառակորդը կորցրել է Սմերչ և Ուրագան տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ.Արծրուն Հովհաննիսյան
«Օրվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվել են մարտական գործողությունները: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները իրենց հմուտ գործողություններով շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն, ինչի արդյունքում հակառակորդը կորցրել է <<Սմերչ>> և <<Ուրագան>> տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ, տասնյակ այլ հրետանային ու հակատանկային միջոցներ, հյուսիսային և հարավային ուղղություններում՝ 1-ական <<ՏՕՍ 1>> տիպի հրանետ, 11 տանկ, 3 ՀՄՄ և 6 զրահափոխադրիչ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյան։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: