Հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-երը անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների

-Գիշերվա ընթացքում շարունակվել են մարտերը, սակայն չեն եղել նույն ինտենսիվությամբ, ինչպես եղել է երեկ,- այս մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը:
Հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-երը անցել են լայնածավալ հարձակողական գործողությունների, հասցրել են մասնավորապես հրետանային, հրթիռային և ավիացիոն հարվածներ: Այս պահին ևս այդ ուղղությամբ շարունակվում են մարտերը:
Ցավոք ունենք զոհեր, որի մասին լրացուցիչ կհայտնեն: Ադրբեջանական կողմը ևս ունի կորուստներ թե՛ զինտեխնիկայի տեսքով, թե՛ կենդանի ուժի:

Լիանա Բրյան