«Մենք ապահովված ենք բոլոր անհրաժեշտ պարենային ապրանքներով». Գրիգորի Մարտիրոսյան

«Մենք ապահովված ենք բոլոր անհրաժեշտ պարենային ապրանքներով». Գրիգորի Մարտիրոսյան

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ ռազմական գործողությունների մեկնարկից որոշ ժամանակ անց ԱՀ նախագահի կարգադրությամբ՝ իր գլխավորությամբ կազմավորվել է օպերատիվ խումբ. «Կազմում ընդգրկվել են գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքերի, տարածքային կառավարման և զարգացման նախարարները, ինչպես նաև ԱԻ տնօրենը»:
Քաղաքացիական պաշտպանության համակարգի առումով, այն բերված է բարձր աշխատանքային ռեժիմի և պլանով նախատեսված ռեժիմով աշխատում են. « Բոլոր այն բնակավայրերում, որտեղ խաղաղ բնակչությունը ենթարկվել է հրետակոծության, իրականացվել է բնակչության պատսպարում, ապա նաև տարհանում»:
Նախարարի խոսքով բնակչությունը գտնվում է կառավարության և օպերատիվ խմբի ուշադրության կենտրոնում. «Նրանց բոլոր խնդիրները լուծվում են, իրականացվում է նյութական աջակցություն»:
Տարհանված բնակչությունը գտնվում է ԱՀ այլ բնակավայրերում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը:
Ամբողջ հանրապետության մակարդակով պարենային ապահովվման մակարդակին անդրադառնալով, նախարարն ասաց, որ մենք ապահովված ենք բոլոր անհրաժեշտ ապրանքներով. «Որևէ պարենային դիֆիցիտի առաջացման վտանգ չունենք այս պահին, սակայն հարկ է նշել, որ գործողությունների մեկնարկը վնաս հասցրել է և՛ բնակչությանը, և՛ տնտեսությանը: Այժ իրականացնում ենք վնասների գնահատում»:
Նախարարն իր խոսքի վերջում հավաստիացրեց, որ բնակչության կարիքների առաջացման դեպքում միանգամից արձագանքում և լուծում են:

Իննա Թումանյան